
Երեկ ուշ երեկոյան մահացել է նախկին ԲՀԿ-ական, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։ Մեզ ասացին, որ Հակոբջանյանը կորոնավիրուսով է վարակվել, ծանր թոքաբորբ է տարել։
Հակոբջանյանի փեսան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մեզ փոխանցեց, որ հունիսի 25-ին Հակոբջանյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երեք անգամ թեստ է հանձնել, երեքն էլ բացասական են եղել, սակայն նրա մոտ ախտորոշվել է ծանր թոքաբորբ․«Երեկ գիշերը ժամը 10-ի մոտակայքում մահացել է»։