Ռուս պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի եւ «Բլից Ֆիլմ» պրոդյուսերական ընկերության «Ատելությունը մեր շրջապատում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը «Էմմի» ցերակային մրցանակ (Daytime Emmy Award) է ստացել «Հատուկ հեռուատահաղորդման նշանավոր ռեժիսուրա» անվանակարգում։
«Ատելությունը մեր շրջապատում» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ժամանակակից հասարակության շրջանում հակասեմիտիզմի նոր ալիքի մասին։ Ժապավենը ցույց է տալիս մարդկանց պատմություններ, որոնք մեր օրերում բախվել են հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորումների, որոնց ճակատագրերը նմանվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հոլոքոստ վերարածների պատմություններին։ Ժապավենի ռեժիսորը Դեւիդ Մաքենզին է, Սերգեյ Սարկիսովի հետ որպես պրոդյուսեր հանդես են եկել Դեւիդ Մաքենզին, Դին Քեյնը, Լաուրա Մաքենզին եւ Մոնթել Ուիլյամսը։ Նախկինում Սարկիսովը, Մաքենզին, Ուիլյամսն ու Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» վավերագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ժխտման խնդրին:
«Աշխատելով «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի վրա, որը նվիրված է հայոց ցեղասպանությանը, ես գիտի, որ դրա ու Հոլոքոստի միջեւ խորը կապ կա, եւ ինձ համար սարսափելի է տեսնել այդ վախեցնող նմանություններն ու միտումները, որոնք կարող են սարսափելի հետեւանքների հանգեցնել։ Հույս ունեմ, որ այս անվանակարգի եւ մեր ֆիլմի նկատմամբ ուշադրութան շնորհիվ ավելի շատ երիտասարդ մարդիկ կկարողանան իմանալ այդ խնդիր մասին եւ հասկանալ դրա մասշտաբն ու կարեւորությունը։ Ցանկանում եմ Ակադեմիային շնորհակալություն հայտնել մեր աշխատանքի կարեւորությունն ընդունելու համար»,- նշել է Սերգեյ Սարկիսովը։