
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայք Ռայանի խոսքով՝ սահմանների փակումը կարող է լինել կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցներից մեկը, սակայն այն արդյունավետ չէ և տնտեսական ռազմավարության տեսանկյունից կայուն չէ: Սահմանների բացումն անխուսափելի է, և շուտով այն տեղի կունենա։ Ռայանը կոչ է արել երկրներին, որտեղ կան կորոնավիրուսի օջախներ, ձեռնարկել կարանտինային միջոցառումներ։ «Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա պետք է հասկանալ, որ վիրուսը ամենուր է, և երբ հնարավորություն լինի՝ այն կտեղաշարժվի: Դուք նաև պետք է հասկանաք այն լրացուցիչ ռիսկերը, որոնց կհանգեցնի սահմանների բացումը, ուստի անհրաժեշտ է կառավարել այդ ռիսկերը»,- հավելել է փորձագետը։