
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան E, F, G, H խմբերի վերջին հանդիպումները: E խմբում «Տոտեմհեմ»-ը կխաղա ԲԿՄԱ-ի, իսկ «Բայեր»-ը՝ «Մոնակո»-ի հետ: F խմբի կենտրոնական խաղում «Ռե ալ»-ը կընդունի «Բորուսիա»-ին, իսկ «Լեգիա»-ն՝ «Սպորտինգ»-ին:
G խմբի «Պորտու»-ն կմրցի «Լեսթերի», իսկ «Բրյուգե»-ն կխաղա «Կոպենհագեն»-ի դեմ: Վերջին՝ H խմբում «Լիոն»-ի մրցակիցը կլինի «Սևիլիա»-ն, «Յուվենտուս»-ինը՝ Զագրեբի «Դինամո»-ն:
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: