Հնդիկ հազվագյուտ մեծ ադամանդ է գտել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հնդիկ հազվագյուտ մեծ ադամանդ է գտել

Հնդկաստանի Մադհա-Պրադեշ նահանգի Սարկոհա գյուղի բնակիչ Անանդիլալ Խուշվահան հանքավայրում հայտնաբերել է 10.69 կարատանոց մեծ ադամանդ: Քարը, որի արժեքը կազմում է մոտ հինգ միլիոն ռուփի (մոտ 66.000 դոլար), աճուրդի է հանվելու, գրում է Mahamedia լրատվական ծառայությունը:

34-ամյա Խուշվահան ադամանդը գտել է իր վարձած մասնավոր հանքավայրում:

Նա մտադիր է ադամանդը վաճառել աճուրդում, իսկ ստացված հասույթը՝ հանած աճուրդային վճարը և հարկերը, բաժանվելու է հանքավայրի ինը գործընկերների միջև:

«Անցած վեց ամիսների ընթացքում հավաքական ջանքերի շնորհիվ մենք կարողացանք գտնել այդպիսի արժեքավոր քար»,- ասել է Խուշվահան:

Նա նաև հավելել է, որ գումարի մի մասը կուղղի երեխաների կրթությանը և կշարունակի աշխատել հանքավայրում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր