Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է հինգով եւ հասել 1160-ի, ապաքինվածները վեցով ավելի են: Այդ մասին հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը 1160 Է, ապաքինվել Է 935 մարդ, մահվան դեպքերի թիվը 17 Է»,- ասվում Է հաղորդագրության մեջ: Կայքի տվյալների համաձայն, նաեւ աճում Է կարանտինային ռեժիմի ներքո գտնվողների թիվը՝ 6489 մարդ, ստացիոնարներում բժիկների հսկողության տակ Է գտնվում 337 պացիենտ: Արտասահմանյան երկրներից բուժում ստանալու համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 41 Է, նրանց թվում կա 38 զինծառայող: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 16,5 միլիոն դեպք, ավելի քան 650 հազար մարդ մահացել Է: