Ըմպելիքներ, որոնցով չի կարելի դեղ խմել
Advertisement 1000 x 90

Ըմպելիքներ, որոնցով չի կարելի դեղ խմել

Մրգային հյութերն իհարկե օգտակար են ու շատ վիտամիններ են պարունակում, սակայն դրանցով դեղեր խմել խորհուրդ չի տրվում: Գիտնականների խոսքով հետևյալ հինգ ըմպելիքները կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը:

Թուրինջի հյութ

Թուրինջի հյութը ռեակցիայի մեջ է մտնում առնվազն 40 տարբեր դեղամիջոցնների հետ ու բացառված չէ, որ դրանց համատեղ գործածումը կհանգեցնի ավելի վառ արտահայտված կողմնակի էֆեկտների:

Լոռամրգի հյութ

Եթե դուք ընդունում եք վարֆարին, որը տարածված անտիկոագուլյանտ է կաթվածի ու տրոմբի կանխարգելման համար, ցանկալի է որ ձեր սննդակարգից հանեք լոռամրգի հյութը, քանի որ այն բացասաբար է ազդում տվյալ դեղորայքի ներգործության վրա:

Խնձորի հյութ

Մինչև վերջերս հետազոտողները կարծում էին, թե միայն թուրինջի հյութը կարող է խանգարել դեղերի ներգործությանը: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ խնձորի հյութն է բացասաբար ազդում որոշ դեղորայքի ու հատկապես վարֆարինի աբսորբցիայի վրա:

Արքայախնձորի հյութ

Հակակոաագուլյանտներ խմելու դեպքում պետք է հրաժարվել արքայախնձորի հյութից: Այն պարունակում է բրոմելայն անունով բաղադրիչ, որը ազդում է դեղի հակակոագուլյացիոն գործողության վրա:

Նարնջի հյութ

Նարնջի հյութը աշխարհի ամենասիրված հյութերից մեկն է, բայց պետք չէ կարծել, թե այն լիովին անվնաս է դեղեր ընդունելիս:

Այսպիսով, ավելի ճիշտ է ցանկացած դեղ խմել ջրով՝ հասարակ ջրով: Իսկ մրգային հյութերը խմել ավելի ուշ: