Բրազիլիայի ամենաերջանիկ հայրիկը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրազիլիայի ամենաերջանիկ հայրիկը

Նորածնին հանդիպելը առանձնահատուկ զգացողություն է առաջացնում, հատկապես, երբ առաջին անգամ ես ծնող դառնում: Բրազիլական զույգի համար այն ավելի յուրահատուկ էր դարձրել իրենց դստեր արձագանքը:

Ծնվելուց ընդամենը մի քանի րոպե անց Անտոնելան ծնողներին ջերմ ժպիտ պարգևեց: Բանն այն է, որ հայրը՝ Ֆլավիո Դանտասը անընդհատ զրուցել է նրա հետ, երբ երեխան դեռ մոր որովայնում էր:

«Ես չեմ կարող նկարագրել այն, ինչ զգացի այդ պահին»,- գրել է երջանիկ հայրը Instagram-ում: – Մինչ ծնվելը, ամեն օր ես խոսում էի դստերս հետ: Միշտ ասում էի, որ սիրում եմ նրան, որ ես կլինեմ աշխարհի լավագույն հայրիկը: Երբ նա ծնվեց, ինչպե՞ս պատասխանեց ինձ. աշխարհի ամենագեղեցիկ ժպիտով»:

soulpost.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր