
Արեւադարձային փոթորիկը, որն ստացել Է «Իսայիաս» անվանումը, ձեւավորվել Է Ատլանտյան օվկիանոսում` Պուերտո-Ռիկոյից ոչ հեռու, եւ շարժվում Է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: Այդ մասին հաղորդել Է փոթորիկների դիտարկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC): Քամու պոռթկումների արագությունը փոթորկի գտնվելու շրջանում հասնում Է ժամում 80 կիլոմետրի, փոթորիկը շարժվում Է ժամում 28 կիլոմետր արագությամբ:
«Որոշակի թուլացում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, երբ փոթորկի կենտրոնն անցնի Հայիթի. մինչեւ հուլիսի 31-ը կրկին սպասվում Է սաստկացում»,- ասվում Է կենտրոնի հաղորդագրության մեջ: Արեւադարձային փոթորկին անուն Է շնորհվում, երբ դրան ուղեկցող քամու արագությունը հասնում Է ժամում 62 կիլոմետրի: Փոթորիկը դառնում Է մրրիկ, երբ քամու արագությունը գերազանցում Է ժամում 119 կիլոմետրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: