Առնվազն 92 մարդ է զոհվել 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որը դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Sky News Australia հեռուստաալիքը:
Ինդոնեզիայի Աչեխի նահանգի զինված ուժերի հրամանատարի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 300 մարդ, 73-ի վիճակը գնահատվում է՝ ծանր: Փրկարարների տեղեկատվության համաձայն՝ տարերքն ավերել է առնվազն 125 տուն, 105 ոչ բնակելի շինություն և 14 մզկիթ:
Ավելի վաղ տեղեկացվել էր 54 զոհվածների մասին: