Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին`ուժ և համբերություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախկինում կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան ևս երկու դեպք էր գրանցվել: