Խորհող դիմանկար. Լևոն Մալխասյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խորհող դիմանկար. Լևոն Մալխասյան

– Ոմանք նախասիրություն են որոնում, ոմանք կարիերա են կերտում: Քայլ առ քայլ:

Բայց ճակատագիրը քչերին է հնարավորություն տվել ապրել և երազաել վառ գույներով, այնպես, որ նրանք միշտ բարձր նոտա են կարողանում վերցնել:

Նրանք նոտա առ նոտա աշխարհը կյանքով են համալրում:

Կյանքի ֆանատ և ջազային հանկարծաստեղծ, թե՞՝ հակառակը:

  • Ես նվագում եմ՝ ինչպես ապրում եմ, և ապրում եմ՝ ինչպես նվագում եմ:

malxas5

  • Առանց աշխատանքի և ջանքի, տաղանդը՝ տաղանդ չէ. ոչինչ չի ստացվի: Պետք է ֆանատ լինել, որ ամեն բան ստացվի:
  • Ջազը՝ ընտրյալների լեզու է: Վատ երաժշտություն գոյություն չունի: Գոյություն ունեն վատ կատարումը և վատ համադրությունը: Եթե գոյություն ունի որակը, ապա կարելի է լուրջ խոսել: Եթե անգամ ռետրո է հնչում, ապա այն կարելի է սրտով լսել: Հասկանում եք, ջազը հավիտեան է:

malxas3

  • Երբ նկարահանումների ժամանակ ուզում են նվագածս կրկնեմ, ծիծաղում եմ՝ իմպրովիզը չի կրկնվում:
  • Ջազի սահմանումներից մեկը՝ կյանքն է: Փոփոխվող, լրացվող, անկրկնելի, աննման:
  • Ես ոչ լեգենդ եմ, ոչ էլ հայկական ջազի հիմնադիր: Ես ավանդույթները շարունակող եմ:

malxas4

  • Հայաստանի մշակութային էլիտան պաղել է. շատերը գործ չեն անում, մյուսները նեղացած են: Խոսքը անորոշության մասին է: Նրանք, որ ուզում են երազել, աշխատել, մտածել՝ այստեղ են: Պարզապես հարկավոր է գործել, զբաղվել սիրած գործով: Քաղաքականության մեջ քիթը խոթելու կարիք չկա:
  • Բոլորը գիտեն, թե որտեղ եմ ուտում, քնում, ապրում: Թիկնազորովներ, ո՞ւմ եք ուզում զարմացնել:

malxas1

Հարցերի հեղինակ՝ Ելենա Կոժեմյակինա

Լուսանկարները՝ Էմմա Մարաշլյանի

thinkingportraits.weebly.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը