Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ:
Վերջին 24 ժամում արվել է 1920 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 165656 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 749 (ավելացել է ևս 11-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 83, 79, 68, 54, 73, 41 տարեկան տղամարդիկ և 60, 80, 69, 73 և 81 տարեկան կանայք: Բացի 41 տարեկան տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 228 է: