
Նորվեգիայից ժամանած Էլվիս Փրեսլիի կրկնօրինակը՝ Չել Հեննինգ Բյորնսթադը, սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ կատարելով ռոքընռոլի արքայի երգերը 50 ժամ, 50 րոպե և 50 վայրկյան: Այս ընթացքում երգիչը մի քանի անգամ կատարել է Փրեսլիի երգացանկը, գրում է Pigeon Express-ը:
Երաժշտական մարաթոնը սկսվել է հինգշաբթի առավոտյան և ավարտվել շաբաթ օրը: 52-ամյա Բյորնսթադը բեմի վրա եղել է ռեկորդային ժամանակ:
Ամեն ժամ տղամարդը հինգ րոպեանոց ընդմիջում է վերցրել, որի ընթացքում խմել է սմուզի և մեղրով և կիտրոնով տաք ջուր:
Նորվեգացի Էլվիսի խոսքով՝ քիչ հավանական է, որ նա երբևէ համաձայնի կրկին դա անել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը