
Հիմալայան արջը «բռնվել» է վայրի մեղուներից մեղր գողանալիս: Դեպքը տեղի է ունեցել Պրիմորիեի երկրամասում գտնվող «Ընձառյուծի երկիր» ազգային պարկում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի օրերի ընթացքում արջը եկել ծառի մոտ, բարձրացել դրա վրա և թաթերով հեռացրել կոճղից մի հատված, որպեսզի հասնի վայրի մեղուների մեղրով լի փեթակին: Կենդանուն, ի վերջո, հաջողվել է հասնել սնունդին:
Մասնագետները նշում են, որ Հիմալայան արջերը շատ ժամանակ են ծախսում ծառերի վրա, և մեղրի հայթայթումը նրանց համար սովորական գործընթաց է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը