
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է իր՝ ՋեյԼո (JLo) կեղծանվան հեղինակին: Նախկինում կար համընդհանուր վարկած, համաձայն որի՝ մականունը հորինել են երգչուհու երկրպագուները, գրում է The Independent-ը:
51-ամյա Լոպեսը World of Dance ռեալիթի շոուի ժամանակ հայտարարել է, որ իր բեմական անունն իրականում հորինել է ռեփեր Heavy D-ն, այլ ոչ թե նրա երկրպագուները:
Երբ երգչուհին աշխատել է իր առաջին՝ On The 6 ալբոմի վրա, որը թողարկվել է 21 տարի առաջ, Heavy D-ն ղեկավարել է ձայնագրման ստուդիան: Բոլոր ձայնագրությունների ժամանակ ռեփերը նշել է՝ «Ջեննի Լո»: Մականունն այնուհետև վերափոխվել է և դարձել Ջեյ Լո:
Լոպեսը խոստովանել է նաև, որ ընտանիքում ոչ ոք իրեն այդպես չի անվանում, բացառությամբ իր մոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը