Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Ռուսաստանի իշխանություններն արձագանքեցին Հայաստանի վարչապետի ռուսաստանյան
РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին ու կրկին այն արեցին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման միջոցով…
Տիկին Սիմոնյանը բավական պարզ հասկացրել է Նիկոլ Փաշինյանին, թե երբ կկարգավորվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները…
Մարգարիտան իր facebook-յան էջում մի դրվագ է հրապարակել lenta.ru-ում լույս տեսած վերլուծությունից, որից պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվի, դեռ ավելին՝ լարվածության նոր կետեր կստեղծվեն, քանի դեռ Հայաստանում կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները… Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ, երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը…
Նախ Մոսկվան այսպիսով պատասխանեց Նիկոլին, ով РБК- ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ՝ հասկացնելով Մոսկվային, որ վերջինս պետք է ընդունի իրեն և իր իշխանության փայատերերի կապրիզներն ու համակերպվի «ժողովրդի» վարչապետի ծածուկ և բացահայտ հակառուսական քայլերի հետ…
Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ Նիկոլն ու իր իշխանության արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերն ամեն ինչ անում են՝ Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դուրս բերելու և ստեղծված վակուումը իրենց համար հարազատ ուժով կամ ուժերով փոխարինելու համար… Հայաստանում իշխանության եկած և Նիկոլին իշխանության բերած ուժերը ժամանակին այդպիսի քաղաքականության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում դուրս մղեցին Մոսկվային Վրաստանից և Ուկրաինայից, իսկ հետո էլ Մոսկվայի սխալներն օգտագործելով և համապատսախան տեխնոլոգիաների միջոցով ուղղակի թշնամացրեցին ՌԴ-ին Վրաստանի և Ուկրաինայի հետ… Նույն կերպ առաջնորդվում է նաև Փաշինյանը…
Նիկոլը և նրա հետևում կանգնած ուժերը մի բան հաշվի չեն առել… Այն, ինչ զոհողությունների գնալով կարողացան անել Թբիլիսին և Կիևը, Հայաստանն իրեն թույլ չի կարող տալ… Մենք կորցնելու շատ բան ունենք…
Բացի այդ, ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին պետք չէ, որ տարածաշրջանում կտրուկ ուժեղանան Անկարայի դիրքերը, որը համարվում է ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցը Մեծ Մերձավոր Արևելքի մաս կազմող Հարավային Կովկասում…
Հ.Գ. Հասարակության լայն շերտերի կողմից պատմության չիմացությունը, հայրենասիրական պաթոսը, աշխարհաքաղաքականության մասին աղճատված պատկերացումները, մեր իրական հնարավորությունները հաշվի չառնելը պարարտ հող են Նիկոլի և նրան իշխանության բերած ուժերի համար՝ հակառուսական տրամադրություններ գեներացնելու և Հայաստանին վտանգավոր խաղերի մեջ ներքաշելու համար…»։
Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետՌուսաստանի իշխանություններն արձագանքեցին Հայաստանի…
Gepostet von Gagik Hambaryan am Sonntag, 2. August 2020