Նշվել է հարյուրամյակի լավագույն սերիալը
Advertisement 1000 x 90

Նշվել է հարյուրամյակի լավագույն սերիալը

Բրիտանական Digital Spy ամսագիրը քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար, թե որ սերիալն է համարվում դարաշրջանի լավագույնը՝ հեռուստադիտողների կարծիքով: Դարի գլխավոր հեռուստաշոու է ճանաչվել ամերիկյան ֆենթըզի ժանրի «Գահերի խաղը» դրամատիկ հեռուստասերիալը, գրում է Daily Mail-ը:

Ամերիկյան գիտաֆանտաստիկ «Տարօրինակ դեպքեր» սերիալը Netflix-ից երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել:

Բրոնզե մեդալակիրը BBC-ի «Բժիշկ Ով» բրիտանական գիտաֆանտաստիկ ​​հեռուստասերիալն է:

Դարի լավագույն հեռուստասերիալների տասնյակում ներառված են նաև՝

«Շերլոք»

«Ամբողջ ծանրությամբ»

«Բրիտանիայի լավագույն հացթուխը»

«Սպանել Եվային»

«Գևին և Սթեյսի»

«Աշխատանքային պարտականություններ»

«Չեռնոբիլ»

Պատրաստեց Անի Գաբուզյանը