Ռեշֆորդն ու Մխիթարյանը փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը
Advertisement 1000 x 90

Ռեշֆորդն ու Մխիթարյանը փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը

wCwb8bq-x3s

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին ու անգլիացի 18-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որոնք փոխարինման էին դուրս եկել  «Հալ Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության երրորդ տուրի մրցավեճում՝ փոխելով մանչեսթերցիների խաղը:

«Ինչպե՞ս կարելի է Ռեշֆորդին Պրեմյեր լիգայի ոչ մի խաղում դաշտ դուրս չբերել առաջին րոպեներից՝ հաշվի առնելով, թե ինչ էր նա անում նախորդ մրցաշրջանում: Նա հիանալի օրինակ է ծառայում երիտասարդ ֆուտբոլիստների համար՝ չհանձնվելով ոչ մի դեպքում: Ռեշֆորդն ու Հենրիխ Մխիթարյանն ամենաակտիվն էին երկրորդ խաղակեսում և փոխեցին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ThePeople-ը:

Հիշեցնենք, որ «Հալ Սիթիի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» միակ և հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել էր Ռեշֆորդը, իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին՝ հաջող մտնելով խաղի մեջ: