Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ «Մոռանալ «հերոսական անցյալը»» խայտառակ հոդվածի հեղինակն ինքն է
Շարունակվում են ռուսաստանյան Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վերջին գրառման հետ կապված բուռն քննարկումները, որտեղ վերջինս, մեջբերելով դեռ 2005 թ-ին Հայաստանի վարչապետին պատկանող և վերջինիս կողմից «ՀԺ»-ում հրապարակված հոդվածը, ամոթանք էր տվել Նիկոլին…
Այդ հոդվածը սկանդալային է, որը և ստիպեց իշխանություններին Նիկոլին փրկելու համար առաջ տանել այն թեզը, որ այդ հոդվածի հեղինակը ոչ թե Նիկոլն է, այլ ԱԺ ներկայիս պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով իբրև թե այն գրել է 2011 թ-ին…
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնի` infocheck.am կայքը օգոստոսի 3-ին նույնիսկ հոդված հրապարակեց և իր պրիմիտիվ ոճով մեղադրեց Մարգարիտա Սիմոնյանին վարչապետի մասին ապատեղեկատվության տարածելու մեջ, որի գլխավոր մեխն այն էր, որ Փաշինյանը այդպիսի հոդված չի գրել… Նիկոլի երկրպագուները, ինչպես նաև նրան պաշտպանող, հայհոյանքներ արտաբերող ժեխը ցնծության մեջ էին. infocheck.am-ի կեղծ տեղեկություններով հոդվածը նրանց համար ամենահավաստի ապացույցն էր, որ այդ խայտառակ հոդվածի հեղիանը Նիկոլը չէ…
Սակայն, մինչ նրանք Նիկոլին պաշտպանելու համար հերթական ջղաձգումների մեջ էին ընկել, իսկ ժեխն էլ նորանոր հայհոյանքներ ու անեծքներ էր արտաբերում սոցցանցերում, Նիկոլին պաշտպանող և սպասարկող infocheck.am-ը հեռացրեց իր նիկոլապաշտպան հոդվածը` շատ վատ վիճակում թողնելով Նիկոլի երկրպագուներին՝ դրանով ապացուցելով, որ հոդվածի հեղինակը հենց Նիկոլն է…
Հավելեմ, որ հոդվածը 2005 թ-ի դեկտեմբերի 9-ին հրապարակվել է «ՀԺ» թերթում… Հոդվածը խմբագրական է` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ՝ «Ն.Փ.»…
Հ.Գ. Համոզված եմ` Նիկոլին սպասարկողները միտումնավոր են տարածում այն տեսակետը, որ Մարգարիտայի մեջբերված հոդվածի հեղինակը Նիկոլը չէ… Նրանք, նախ, ցանկանում են Նիկոլին երկրպագող զանգվածի մի մասին համոզել, որ դա իրոք Նիկոլը չէ, իսկ երկրորդն էլ՝ դրանով շեղում են մարդկանց ուշադրությունը հոդվածի բովանդակային խայտառակ և հակահայկական մասից դեպի՝ «ո՞վ է հոդվածի իրական հեղինակը» հարթակ՝ դրանով մարդկանց ուշադրությունը շեղելով իրական խնդրից…»։
Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ "Մոռանալ "հերոսական անցյալը" խայտառակ հոդվածի հեղինակն ինքն է Շարունակվում են ռուսաստանյան…
Gepostet von Gagik Hambaryan am Montag, 3. August 2020