Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ
Advertisement 1000 x 90

Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ

Այսօր որոշեցինք, որ Սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատարն առաջիկայում սպասվելիք մեր ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բեյրութ մեկնող ինքնաթիռի հետ կապված ամեն ինչ որոշվա՞ծ է, որին ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում.

«Մի քանի տարբերակներ են քննարկվում ինքնաթիռի և կարծում եմ՝ այսօր օրվա վերջին օգնության տեսակը և չափաքանակն ամբողջական կունենանք։ Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը։ Մի քանի տարբերակներ, որոնք այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում վերջնականացված կլինեն և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»:



Նման նյութեր