Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ հայտարարվում էր, որ համաճարակը նաև հնարավորություն է, դրանք միայն խոսքեր էին։ Գործնականում չարվեցին քայլեր, որոնք ճգնաժամը կդարձնեին հնարավորության աղբյուր։
Բերեմ մեկ օրինակ։
Ոսկու միջազգային գինը հատեց 2000 դոլարի սահմանը:
Երբ գինը պլյուս/մինուս 1700 դոլար էր (ապրիլին), մենք կանխատեսում էինք, որ առաջիկա ամիսներին գինը կլինի 2000 և ավելի ու առաջարկում էինք ՀՀ պահուստները համալրել ոսկով։ Չարվեց։
Հայաստանի չստացված եկամուտները միայն այս մասով միլիոնավոր դոլարների են հասնում։ Սա կորսված հնարավորություն է, հանցավոր անգործություն ու ապաշնորհ կառավարում»։
Համաճարակը՝ կորսված հնարավորություն————————Երբ հայտարարվում էր, որ համաճարակը նաև հնարավորություն է, դրանք միայն…
Gepostet von Andranik Tevanyan am Mittwoch, 5. August 2020