
Netflix-ը վավերագրական մինի-սերիալ է նկարահանում վիդեոխաղերի «ոսկե դարաշրջանի» մասին: Այս մասին հայտնում է Nintendo Enthusiast պորտալը:
Ֆիլմը, որը կոչվում է High Score, պատմում է 20-րդ դարի վերջի կուլտային խաղերի մասին: Այդ խաղերի ստեղծողները կհայտնվեն վավերագրական սերիալում:
Սերիալում կցուցադրվեն վեց դրվագներ, որոնք պատմելու են Space Invaders-ի, Pac-Man-ի, Mortal Kombat-ի, Doom-ի, Final Fantasy-ի, Street Fighter II-ի և Sonic the Hedgehog-ի պատմությունը:
Նշվում է, որ սերիալը կհայտնվի Netflix հարթակում օգոստոսի 19-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը