Եթե չկա մասնագիտական որակավորում, աշխատանքային փորձ, տարաձայնություններ կլինեն. Անուշ Պողոսյանը՝ աշխատանքից ազատման մասին. ArmDaily.am
Advertisement 1000 x 90

Եթե չկա մասնագիտական որակավորում, աշխատանքային փորձ, տարաձայնություններ կլինեն. Անուշ Պողոսյանը՝ աշխատանքից ազատման մասին. ArmDaily.am

Երեկ aysor.am-ը գրել էր, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, համաձայն որի՝ Անուշ Պողոսյանը սեպտեմբերի 10-ից կթողնի պաշտոնը։ ArmDaily.am-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ պատճառները տարբեր են.

«Իհարկե, որոշումս վաղուց էր կայացված, ազատվել եմ իմ դիմումի համաձայն։ Որոշումը կայացրել եմ, որպեսզի իմ էներգիան, գիտելիքները և փորձը տրամադրեմ ևս առողջապահական ոլորտում տարբեր կրթական ծրագրերին, որովհետև տեսչությունում մի փոքր իմ պատկերացրած առողջապահական կազմակեպումը տարբերվում էր նրանից, ինչը կար տեսչությունում։ Այնպես որ, մասնագիտական հմտություններս գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի այլ առողջապահական ոլորտում օգտագործեմ»։ Դիտարկմանը, թե մեր տեղեկություններով ինքը տարաձայնություններ է ունեցել Հակոբ Ավագյանի հետ, ով առողջապահական ոլորտի մարդ չէ և ոլորտից շատ հեռու է, Պողոսյանը նշեց.

«Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, ինչը տալիս է մասնագիտական փորձը, հմտությունները։ Դա շատ կարևոր է։ Առողջապահական ոլորտը սպեցիֆիկ ոլորտ է , և երբ կա մասնագիտական որակավորում, աշխատանքային փորձ, վարչարարական հմտություններ, ապա հաջողված է լինում։ Իսկ եթե դրանցից որևէ մեկը պակասում է, ապա այստեղ տարաձայնություններ կարող են առաջանալ»։

Հարցին, թե ինչ պլաններ ունի, որտեղ է պատրաստվում շարունակել աշխատանքը, Անուշ Պողոսյանը նշեց.

«Բնականաբար առողջապահական համակարգի մի մասն եմ կազմելու և աշխատելու եմ այդ համակարգում։ Շատ շուտով կտամ հարցազրույց՝ ասելու՝ ինչ պլաններ ունեմ։ Բնականաբար չեմ լքելու առողջապահությունը և իմ տարիների փորձն ու մասնագիտական հմտությունները, իսկ դրանք բավականին երկար են ու շատ, ներդնելու եմ ի շահ ՀՀ-ի, ի շահ հայ ժողովրդի»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Նման նյութեր