Հնդկաստանի բնակիչը ողջ է մնացել իր հուղարկավորությունից երկու շաբաթ անց: Այս մասին հայտնում է The Logical Indian տեղական հրատարակությունը:
Հնդկական Գազիաբադ քաղաքում հուլիսի 27-ին ոստիկանությունը ճամպրուկի մեջ գտել է կնոջ դի: Դիակի լուսանկարները հրապարակվել են համացանցում՝ նույնականացման համար:
Ալիգարխ քաղաքի բնակչուհին ճանաչել է իր 24-ամյա դստերը՝ Վարիշային: Դիակը հանձնվել է մորը թաղման համար:
Երկու շաբաթ անց կենդանի Վարիշան վերադարձել է քաղաք և գնացել է ոստիկանություն: Պարզվել է, որ հնդիկ կնոջ ամուսինը՝ Ամիր խանը, և նրա ծնողները ծեծել են նրան՝ օժիտի պատճառով, և վերջինս փախել է տնից:
Նրանք նախկինում ձերբակալվել էին Վարիշային սպանելու մեղադրանքով: Այդ մեղադրանքը կարճվել է, բայց նրանք կմնան բանտում կնոջը ծեծի ենթարկելու պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը