«Չստացված կոռուպցիոներ Սանասարյանին հուշեք, թող նախ իր հանցանքի համար ունակ լինի պատասխան տալու»
Advertisement 1000 x 90

«Չստացված կոռուպցիոներ Սանասարյանին հուշեք, թող նախ իր հանցանքի համար ունակ լինի պատասխան տալու»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներկա իշխանության կողմից շատ արագ մերժված ամբիցիոզ Դավիթ Սանասարյանն էլի ասելիք չունենալով, անդրադարձել է Սերժ Սարգսյանին, թե՝ բա երրորդ նախագահը փորձում է համաճարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակից օգտվել։ Սերժ Սարգսյանը ի տարբերություն էս արկածախնդիր դիլետանտների ոհմակի մշտապես առաջին տեղում դրել է պետական և ազգային շահերը։ Իսկ չստացված կոռուպցիոներ Սանասարյանին հուշեք, թող նախ իր հանցանքի համար ունակ լինի պատասխան տալու։ Էնքան ճղճիմ ա, որ երեխային վրաերթի ենթարկելուց հետո ներողություն խնդրելու փոխարեն երեխայի ծնողին էր ինչ-որ մեղադրանքներ ներկայացնում։

Ու էդ զրոյական բարոյականությամբ էլ դեռ իրեն իրավունք ա վերապահում առհասարակ խոսելու։ Ըստ որում՝ իր խոսքն էլ էնքան անբովանդակ ա, որ իրականում խիստ անիմաստ ա իրեն երկար անդրադառնալը։
Կարճ ասած` նա էդքան չկա:

Հ.Գ. Կասկադի կաֆեներում գրած տեքստերը ո՞վա հաստատում, որ սենց ուշացումներես տալիս ապեր»:

Ներկա իշխանության կողմից շատ արագ մերժված ամբիցիոզ Դավիթ Սանասարյանն, էլի ասելիք չունենալով, անդրադարձել է Սերժ…

Gepostet von Միքայել Գրիգորյան am Montag, 10. August 2020



Նման նյութեր