Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ
Մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի անվան և ապրիլյան հաղթական քառօրյայի շուրջ շարունակվում են, և այդ կեղտոտ ստերի շքերթի գլխավոր հրամանատարը շարունակում է մնալ նավթալինոտ Անդրանիկ Քոչարյանը: Լևոնանիկոլական այս շնաբարո դուրսպրծուկը հիմա էլ սենսացիոն սուտ է ասել Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում` ի լուր աշխարհի հայտարարելով, թե իբր ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու տիրապետության տակ են անցել երկու տասնյակ մարտական դիրքեր:
Հասկանալի է, թե ում պատվերն է կատարում ռեզինե համապատասխան առարկայի դեր կատարող Անդոնը, բայց պարզ չէ, թե նմանօրինակ ֆանտազիան ուր է հասցնելու մեր պետությունը, որը երկու կողմից շրջապատված է օձի պես ֆշշացող և մեր ամեն խոսքին հետևող թշնամիներով:
Ադրբեջանում հիմար չեն, և Անդրանիկի նմանների հայտարարությունները արխիվացնում են` հարմար պահին Հայաստանի և Արցախի դեմ օգտագործելու համար: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես հնարովի լուրեր է տարածել` սեփական ժողովրդին կերակրելու համար, ցույց տալու համար, թե ինչքան հզոր է ադրբեջանական բանակը, թե ինչ մեծ հաջողությունների է այն հասել, թե ինչքան հայ զինվորների է կոտորել և այլն: Մեր պաշտոնական մարմինները մշտապես հերքել են այդ ստերը և ողջ աշխարհին պազաբանել, որ Ադրբեջանը խաբում է իր ժողովրդին, որ ադրբեջանցիները վախկոտ են և դասալիք, որ նրանք են տարածքային և մարդկային կորուստներ կրում ամեն անգամ` հայերի վրա հարձակվելիս: Եվ արդյունքում ճշմարտությունը միշտ հաղթում էր:
Բոլորը տեսնում էին, թե ով ով է իրականում, թե ում բանակն է հզոր, թե ում դիրքերն են ամուր:
Իսկ հիմա, Անդրանիկ Քոչարյանի նման թափթփուկների բանսարկությունների պատճառով ուժեղանալու է ադրբեջանական քարոզչամեքենան: Մեր թշնամին ասելու է. «Ախ, նայեք, տեսեք, հայերն իրենց բերանով խոստովանում են, որ քսանից ավելի դիրք են կորցրել»: Եվ էլ ոչ ոք չի խորանալու, չի հասկանալու, որ Անդրանիկը լուծում է նիկոլական խմբակի նեղ քաղաքական ստոր շահերի խնդիրը, որ Անդրանիկը հին քաղաքական մարմնավաճառ է, ով տարիքն առել, բայց փեշակը չի թարգել, և ինչպես ժամանակին ՀՀՇ-ական մաֆիայի պարագլուխներից էր հանդիսանում, այնպես էլ ներկայումս նիկոլական կլյաուզնիկների միության պատվավոր անդամ է:
Այսպիսով, թուրքական լրտեսների շարքը համարենք մեկով համալրված: Անդրանիկ Քոչարյան` հակապետական, հակահայկական ինֆորմացիա տարածող պառվագ7, պետական դավաճան, ով նույնքան վնաս է հասցնում Հայաստանին և Արցախին, որքան դա անում են թուրքական դիվերսանտները կամ Իլհամի «Յաշմայի» հատուկ գրոհայինները»:
ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒՆ Մանիպուլյացիաները Սերժ Սարգսյանի անվան և ապրիլյան հաղթական քառօրյայի շուրջ…
Gepostet von Անի Կարապետյան am Montag, 10. August 2020