ԱԴԾ սպա. ՎԻՊ-պաշտոնյաների կալանավորման որոշումները ընդունում է Պուտինը
Advertisement 1000 x 90

ԱԴԾ սպա. ՎԻՊ-պաշտոնյաների կալանավորման որոշումները ընդունում է Պուտինը

Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ, ФСБ) պահեստազորի սպան պնդում է, որ առանց երկրի ղեկավարի համաձայնության նման որոշումներն անհնար են: Նրանն է վերջին խոսքը:

Ալեքսեյ Ուլյուկաևի մեկուսացումից հետո պարզ դարձավ, որ անգամ «А» դասին պատկանող պաշտոնյաները, որոնց կազմում են կառավարության անդամները, նախագահի աշխատակազմը, ռեգիոնների ղեկավարները, մեկ ակնթարթում կարող են հայտնվել հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, կարող են հետապնդվել: ԱԴԾ ավագ սպա Ալեքսանդր Ս-ն ԶԼՄ-ին պատմել է, թե ինչպես է տեղի ունենում ինֆորմացիայի կուտակումը:

Նա ասաց, որ վերը նշված պաշտոնյայի ձերբակալումը բեմականացում է: «Ամեն բան նախապես է որոշվել: Կաշառքի փաստին չի կարելի լուրջ վերաբերվել: Ոլյուկաևը առաջին տարին չէ, որ իշանություն ունի, նա ապուշ չէ: Կան շատ այլ պատճառներ: Սա պետք է դիտարկել իբրև ազդակ համաշխարհային հանրությանը, ենթականերին, բնակչությանը»,- նշել է սպան:

crimerussia.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը



Նման նյութեր