
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե ասա քեզ պետք է՞ր, Հրաչ Հակոբյան (ՃՈ պետին և Ոստիկանապետին)
Ուրեմն քիչ առաջ Ոստիկանության իմ անանուն աղբյուրը ինձ փոխանցեց մի քանի հետաքրքիր տեղեկություններ ՃՈ տեսուչ Հրաչ Հակոբյանի անցյալի և ներկայի մասին:
Ուրեմն ըստ իմ աղբյուրի սույն երևույթը` Հրաչ հակոբյանը ժամանակին վռնդված է եղել ոստիկանական համակարգից կոռուպցիոն տարբեր գործերի պատճառով: Ավելին` լեյտենանտ Հրաչ Հակոբյանը դատվածություն ունի և համակարգից դուրս է շպրտվել նաև այդ պատճառով: Բայց, պարզվում է, որ ՃՈ-ում ունեցած քեռիների շնորհիվ սույն` ոստիկանի անունն ու ուսադիրները գետնին տվող երևույթը, նախկին ոստիկանապետի օրոք, ըստ աղբյուրի` մեծ կաշառքի և քեռիների բարեխոսման արդյունքում կրկին հայտնվել է համակարգում, բայց արդեն սպայական ուսադիրմերով:
Ուրեմն սույն գրառմամբ դիմում եմ նաև ՃՈ պետին ու Նիկոլի ընկեր ոստիկանապետին` էս թեմայով ես մինչև վերջ գնալու եմ, բացահայտելու եմ սույն երևույթի դատվածության պատճառները, հետո համակարգում վերականգնվելու և սպայական ուսադիրներ ստանալու գինը: Որտեղ սույն ոչնչությանը տեսնեմ ծառայություն իրականացնելիս կանգնելու եմ ու հիշացնեմ իրա ով լինելը: Վաղվանից օրինական բոլոր միջոցներով մտնում եմ էս հարցի մեջ ու թող բռնվեն Հրաչ Հակոբյանի քոռիներն ու մնացածներն ով էս նախկին դատապարտյալին գործի են ընդունել:
Հ.Գ. Շնորհակալ եմ մեր անանուն աղբյուրներին տեղեկատվության համար, խոստանում եմ մինչև վերջ գնալ ու սույն բացիլին հանել ոստիկանական համազգեստի մեջից»:
https://www.facebook.com/photo.php?fbid=3406616612734806&set=a.663631483700013&type=3&theater