Շոումեն Սերգեյ Սվետլակովը հանդիսատեսին զվարճացնում է ոչ միայն նոր նախագծերով: Նա նաև փորձում է ձեռք բերել նոր իմիջ: Մերձմոսկովյան Օդինցովոյում շոումենը բաց է արել իր 3-րդ ռեստորանի դռները: Հատուկ բացման արարողության համար Սվետլակովը Ղազախստանից ավանակ է բերել, քանի որ ռեստորանի անունը Eshak է:
Ռեստորանի բացման համար Սվետլակովն ավելի քան 60 միլիոն ռուբլի է ներդրել: «Իշակ»-ում ներկայացված են լինելու 4 երկրների խոհանոց՝ հայկական, վրացական, ուզբեկական և եվրոպական:
woman.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը