Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության նիստում օճառն անպակաս էր:
Գործադիրը քննարկում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրամադրվում զբոսաշրջային ոլորտին։
Խոսեցին, քննարկեցին, հետո անդրադարձան խախտում կամ ենթադրյալ խախտում իրականացրածնողներին ու այդ դեպքում գումարի վերադարձին և այլն։
Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տնտեսական բացթողում բարձրացրեց էդ ծրագրից բխող, ու պարզվեց, որ ՊԵԿ նախագահը, էկոնոմիկայի նախարարը, մասնագետներն էդ տնտեսական «մանրուքները» չէին հաշվել, ու ամեն մեկն իր հերթին՝ շնորհակալություն, պարոն վարչապետ, որ ճիշտ դիտողություն արեցիք և այլն։
Ստացվեց՝ տնտեսական բլոկը ղեկավարողները էդ հսկայական ծրագիրը կազմել են էնպիսի սխալներով, որ տնտեսությունից կիլոմետրերով հեռու Փաշինյանը հանկարծ ամեն ինչ իր տեղը դրե՞ց։ Ես էդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հատ էլ A4 ֆորմատի թղթի վրա հրաժարականի դիմում կգրեի։
Ընդհանրապես, իմ աչքին արդեն ձևական են կառավարության նիստերն ու քննարկումները։ Կարծում եմ, ներսում երկար-բարակ քննարկում են ունենում, ու մի կարևոր դիտարկում էլ պայմանավորվում են, որ հնչեցնի վարչապետը։ Քչերն են, որ չեն սիրի խելացի երևալ մանավանդ էն հարցերում, որից բացարձակ գլուխ չեն հանում»։
Կառավարության նիստում օճառն անպակաս էրԳործադիրը քննարկում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ…
Gepostet von Sevak Hakobyan am Donnerstag, 13. August 2020