Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ում 2013 թ-ի փետրվարի 20-ին հրապարակել է «Մահվան դեպքեր` խոզի գրիպի՞ց» հոդվածը, որում մասնավորապես նշված է.
«Հարեւան Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) արդեն իսկ 5 մահվան դեպք է գրանցվել: Գրիպի այս սեզոնի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ դիմել են բժիշկների օգնությանը, վարակվածներից ավելի քան 140-ի դեպքում հաստատվել է H1N1 վիրուսի առկայությունը: Այլ լույսի ներքո է ներկայանում ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը։ Այդ հայտարարության մեջ նախ նշվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ նվազել են սուր շնչառական վարակների դեպքերը. «2013թ. փետրվարից հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) եւ Բ տեսակները: Գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակը՝ նախկինում խոզի գրիպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությամբ այլեւս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը եւ դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին»,- ինչն էլ բնակչության շրջանում որոշակի կասկածների ու անհանգստության տեղիք է տվել»:
Հայաստանում լուրեր են շրջում խոզի գրիպից առնվազն երկու մահվան դեպքի մասին: Ավելի ուշ պարզեցինք, որ երկու մահացողների մոտ էլ ախտորոշվել է թոքաբորբ»:
Անկասկած, եթե այսպիսի հոդված հրապարակվի այսօր` կորոնավիրուսի անվերապահ առկայության պայմաններում, ապա օրվա վարչապետ Փաշինյանը ո՛չ միայն կբանտարկի հեղինակին ու լրատվամիջոցի գլխավոր խմբագրին, այլ կփակի նաև լրատվամիջոցը։ Մինչդեռ ինքը, առանց որևէ հիմնավորման ու փաստի, անգամ հոդվածի վերնագրով է խուճապ ու կեղծիք տարածել այն իշխանության օրոք, որին ընդդիմադիր է եղել։ Իսկ իրեն ապահովագրել է շատերին աննկատ մի հարցական նշանով։ Եվ դարձյալ ոչ մի պատիժ, ոչ մի պատասխանատվություն չի կրել` անպատասխանատու արարքի ու խուճապ հրահրելու համար։ Վրաստանի վիճակը նշելով` տպավորություն է փորձել ստեղծել, թե նույն սարսափելը մեր երկրում է, բայց իշխանությունն, իբր, ինչ-որ բան թաքցնում է։ Ապա և` հիմնվելով իր իսկ հնարած կեղծ լուրի` ֆեքի վրա, փորձել է բորբոքել իր իսկ սադրած խուճապը` իշխանության նկատմամբ կասկած ու հասարակական անհանգստություն տարածելով։ Մինչդեռ հիմա, երբ ինքն է վարչապետ, իսկ երկիրը վիրուսավարակի ու արտակարգ դրության մեջ է, ո՛չ իրեն է որևէ բան անհանգստացնում, ոչ էլ անգործության մատնված իր վարչախմբի նկատմամբ որևէ կասկած է հանդուժում։
ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԽՈՒՃԱՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ 2013-ԻՆ ԵՒ 2020-ԻՆ-2Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական…
Gepostet von Դեժավյու am Dienstag, 24. März 2020