
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոռանալ Հերոստրատին:
Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞…
Ասենք, կկարողանա՞ն նրանք ընտանիքի հետ դուրս գալ և Կասկադի կաֆեներում սրճել կամ Հյուսիսային պողոտայով քայլել:
Ես իրականում ցավում եմ, որ շատ երիտասարդներ կնքեցին իրենց քաղաքական «մահախոսականը»՝ ստախոսների հետ ասոցացվելով, և հետագայում նույնիսկ չեն կարողանալու քաղաքում իրենց հանգիստ զգալ, որովհետև նրանց ցույց են տալու մատով և ասեն. «Այ սա էր ստին, պղծություններին, թալանին և երեսպաշտության սատարողը…»:
Նրանք իրենց համար ընտրեցին Հերոստրատի ճակատագիրը…»։
https://www.facebook.com/grigoryangev/posts/10218462230254881