Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին փակ նամակներ եմ ստանում մի շարք օգտատերերից, որոնք ինձ խորհուրդ են տալիս, մեղմ ասած, «դարձի գալ» և վերանայել իմ հայացքները:
Շտապեմ ձեզ հայտնել, որ իզուր ջանքեր մի գործադրեք. ես չեմ պատրաստվում իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը, այն է՝ իմ սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու շռայլությունը դյուրությամբ հանձնել մարդկանց, ովքեր ողջ կյանքում սողացել են, քծնել, հողին հանձնել իրենց սրբությունները հանուն աթոռի, պաշտոնի կամ այլ տարատեսակ անցողիկ վայելքների:
Կրկին հիշեցնում եմ. ամեն բան կյանքում ժամանակավոր է. կարո՞ղ եք բարի անուն թողնել ձեզանից հետո՝ լավ, եթե ոչ՝ լռեք..․»։
https://www.facebook.com/hasmik.papian.5/posts/10218489688577078







