Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ, նորից սկսել ենք նոր անձեր՝ լիդերներ որոնել. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ, նորից սկսել ենք նոր անձեր՝ լիդերներ որոնել. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք նորից անձեր ենք որոնում։ Այն, որ Նիկոլը չի կարող երկրի ղեկավար լինել, քիչ, թե շատ սթափ, համակարգված մտածողություն ունեցող մարդու համար պարզ էր։ Պարզ էր այն պատճառով, որ ղեկավարելու համար ոչ միայն փորձ, թիմ ղեկավարելու ունակություն, պարզ դաստիարակություն ու մարդկանց հետ շփվելու մշակույթ, նաև առողջության մասին բժշկի թուղթ է պետք, այլև մի քանի խնդիրների մասին բանաձեր։ Այդ խնդիրներն են.

– Արցախի խնդիր,
– երկրի մոդեռնիզացման հայեցակարգ,
– անվտանգության հայեցակարգ,
– հարկային քաղաքականության հայեցակարգ,
– սեփականության լեգիտիմացման մասին ծրագիր,
– քաղաքական համակարգի կառուցման հայեցակարգ։

Առանց այս խնդիրների մասին հրապարակային առաջարկ անելու, քիչ, թե շատ սթափ հասարակությունն ոչ մեկին ոչ կհավատար, ոչ էլ կընտրեր։

Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ, նորից սկսել ենք նոր անձեր՝ լիդերներ որոնել։ Լիդերը ֆունկցիա է, պետք է սկզբից ֆունկցիայի բանաձև որոնել, հետո նոր X- ի փոխարեն մուշտարու աչքով լիդեր փնտրել»։

Հայերը և հավերը—Մենք նորից անձեր ենք որոնում։ Այն, որ Նիկոլը չի կարող երկրի ղեկավար լինել, քիչ, թե շատ սթափ,…

Gepostet von Stepan Danielyan am Samstag, 15. August 2020



Նման նյութեր