Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը

Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:Այս մասին գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:

Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը յուրաքանչյուրն է որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ: