
Շվեդացի սուզորդ Ալեքսանդր Օլսոնը ծովի հատակին գտել է թվային ֆոտոխցիկ և այժմ փնտրում է լուսանկարում պատկերված կնոջը: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ինեսե Գրեյզեն:
Հայտնաբերված տեսախցիկը պարունակում էր 2010-ի լուսանկարներ Ռիգայից: Դրանցում պատկերված է շիկահեր կին:
Վերջինիս գտնելու համար Օլսոնը դիմել է Ստոկհոլմում բնակվող Ինեսե Գրեյզենին՝ համապատասխան գրառումը լատվիերենով անելու համար:
Գրառումը արդեն հավաքել է ավելի քան հինգ հազար վերահրապարակումներ, և որոնմանը միացել է շվեդական Aftonbladet հրատարակությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը