Կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող Է տեղի ունենալ երկու-երեք ամիս անց: Այդ մասին «Խոսում Է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել Է բժիշկ-իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը:
Մասնագետը նշել Է, որ դա կախված Է այն բանից, թե օրգանիզում որքան երկար Է պահպանվում հակամարմինների բարձր մակարդակը:
«Մի շարք մարդկանց մոտ հակամարմինները շատ արագորեն նվազում են այն բանից հետո, երբ նրանք հիվանդություն են տանում: Անցնում Է երկու-երեք ամիս, եւ հակամարմինների մակարդակը դառնում Է չափազանց փոքր: Առայժմ հասկանալի չԷ, թե ինչով Է դա պայմանավորված»,-պատմել Է Կրյուչկովը:
Դրա հետ մեկտեղ բժիշկը նշել Է, որ մարդկանց մեծամասնության մոտ հակամարմինները պահպանվում են բավականին երկար ժամանակ: «Կորոնավիրուսը երբեք չի վերացել, վարակվելը միանգամայն իրական Է»,-հիշեցրել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: