Հոնկոնգի՝ COVID-19-ով հիվանդացած բնակիչը կրկին կորոնավիրուսով Է վարակվել Եվրոպայում
Advertisement 1000 x 90

Հոնկոնգի՝ COVID-19-ով հիվանդացած բնակիչը կրկին կորոնավիրուսով Է վարակվել Եվրոպայում

Հոնկոնգի բնակիչը, որը չորս ամիս առաջ հիվանդացել Է COVID-19-ով, կրկին նոր տիպի կորոնավիրուսով Է վարակվել Եվրոպա կատարած ուղեւորության ժամանակ: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել Է RTHK ռադիոկայանը, բժշկական շրջաններն սկսել են այդ դեպքի քննությունը:

Հոնկոնգի համալսարանից մանրԷաբան Յուեն Քվոկ յունի կարծիքով՝ սույն դեպքն առանչություն չունի այն իրավիճակների հետ, երբ առողջացած պացիենտների օրգանիզմում հայտնաբերվել են վիրուսի թույլ մնացորդներ, որոնք դրական արդյունք են տալիս կրկնական թեստերի ժամանակ:

Պրոֆեսորը նշել Է, որ 33-ամյա տղամարդու մոտ երկրորդ անգամ եղել Է «բավականին բարձր մակարդակի վիրուսային բեռնվածություն»: Գիտնականը չի բացառել, որ պացինետը կրկին վարակման Է ենթարկվել վերջերս Իսպանիա կատարած ուղեւորության ժամանակ, որտեղ վիրուսը կարող Էր մուտացիայի ենթարկվել, իսկ թույլ իմունային համակարգը խախտվել Է եւ չի հաղթահարել վարակը՝ չապահովելով հակամարմինների երկարատեւ արտարդություն: Ըստ որում կրկնական թեստավորման ժամանակ պացիենտի մոտ հիվանդության ախտանիշներ չեն դիտվել: Ներկայումս Հոնկոնգում ընթանում Է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային անվճար թեստավորման ծրագրի գործարկման նախապատրաստումը: Դրանից մեկ անգամ կարող են օգտվել այդ խտաբնակ մեգապոլիսի բոլոր 7,5 միլիոն բնակիչները: Ընդհանուր առմամբ Չինաստանի այդ Հատուկ Վարչական Շրջանում վարակումների թիվը գերազանցել Է 4,5 հազարը, 69 հիվանդ մահացել Է:



Նման նյութեր