ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անպիտան նախագահ է երկրի համար, քանի որ քաոս ու անհամաձայնություն է ստեղծում: Նրա ելույթի ձայնագրությունը ցուցադրվել է օգոստոսի 17-ին Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ:
«Ինձ թույլ տվեք լինել այնքան անկեղծ ու հասկանալի, որքան հնարավոր է: Դոնալդ Թրամփն անպիտան նախագահ է մեր երկրի համար: Նա բավական ժամանակ ուներ ապացուցելու, որ կարող է կատարել այդ աշխատանքը, բայց ակնհայտորեն չկարողացավ: Նա ուղղակի նա չէ, որը պետք է լինի մեզ համար»,- Միշել Օբամայի խոսքերն է փոխանցում Axios կայքը:
Օբաման ընդգծել է, որ գործող ղեկավարը «քաոս, տարաձայնություն և կարեկցանքի լիակատար բացակայություն» է առաջացրել: Նա նախազգուշացրել է մարդկանց, որ Թրամփը երկրորդ անգամ նախագահ չդառնա և նրան հակադրել է դեմոկրատ Ջո Բայդենին: