Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված ու գեղեցիկ զույգերից մեկը` դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանը, օգոստոսի 3-ին օրինականացրել են իրենց հարաբերությունները: Զույգի նշանդրեքը կայացել է բացօթյա տարածքում` ընտանիքի անդամների եւ ամենամտերիմ մարդկանց շրջապատում: Մինչ համացանցում շարունակում էին տարածվել աստղային նշանդրեքից տեսանյութերը` Բենն ու Դիանան վայելում էին իրենց նոր կարգավիճակը` առանց երկար-բարակ բարձրաձայնելու իրենց երջանկության մասին, սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան պատմել է իր եւ սիրելիի կարեւոր օրվա ամենազավեշտալի, հուզիչ ու հիշարժան դրվագների, ինչպես նաեւ խոսել զգեստի ընտրության եւ իր կերպարի մասին:
Դիանան խոստովանեց, որ մի քանի օրում են որոշել ու պատրաստվել նշանադրությանը. ավելի երկար ժամանակ խլել է զգեստի ընտրությունը.
«Միշտ շատ դժվարությամբ եմ ընտրում կերպարներս, օրերով զգեստ եմ փնտրել ու միշտ ինչ-որ դետալ դուրս չի եկել, իսկ ամեն ինչ կախված էր զգեստից` թե տորթի, թե տեղանքի դիզայնը: Այդպես` պատահաբար տեսա մի զգեստ, որը շատ հավանեցի, եւ այն ինձ համար կարեց Բենի զարմուհին` Վիվին, եւ ես, իսկապես, շատ շնորհակալ եմ նրան` ամեն դետալ շատ մանրակրկիտ ու գեղեցիկ էր արված: Դե, դիմահարդարումս էլ, ինչպես միշտ, վստահել էի Թինա Թեւոսյանին»,-պատմում է դիմահարդարը:
Դիանայի ու Բենի նշանադրության, թերեւս, ամենաքննարկված դրվագը զույգի` լողավազանում հայտնվելն էր: Դիմահարդարը պատմեց, թե ինչպես է սիրելիի հետ նետվել ջուրը.
«Շատ խոսվեց այդ մասին (ծիծաղում է): Ճիշտն ասած` սկզբում Բենին նետեցին լողավազանը, եւ երբ ես նկատեցի, որ արդեն մոտենում են ինձ էլ հրելու, ինքս ցատկեցի այնտեղ»:
Ամբողջությամբ՝ style.news.am