«Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվել եմ ինքնաթիռում, Սեյրան Օհանյանն ինձ ինքնաթիռում է զեկուցել. Սերժ Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվել եմ ինքնաթիռում, Սեյրան Օհանյանն ինձ ինքնաթիռում է զեկուցել. Սերժ Սարգսյան

«Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվել եմ ինքնաթիռում՝ Միացյալ նահանգներից Հայաստան վերադառնալու ճանապարհին։ Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների սկսվելու մասին և այդ զեկույցի ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ տեղեկացրել է, որ արդեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը։ Ուրեմն այստեղ ի՞նչ հրամանի մասի է խոսքը։ Ամենաշատը ես կարող էի ասել՝ այո, գործողության մեջ դրեք այդ պլանը- ասում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն, պատասխանելով լրագրողի նկատառմանը, թե ապրիլյան պատերազմի հիմնական բացթողումները եղել են պետական համակարգի մեջ, մասնավորապես՝ բանակը երկար ժամանակ սպասել է երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրահանգին, որն ուշացած է եղել։

ՀՀ երրորդ նախագահը նկատել է, որ ի պատիվ ՀՀ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի, բոլոր ժամկետներն ամբողջովին պահպանվել են, այսինքն՝ միջոցառումների պլանն ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ դրանք դրվել են գործողության մեջ։ Իհարկե, այդ ռազմական գործողությունների սկիզբն անակնկալ էր։ Ցանկացած վատ բանի սպասելիս, նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում, այն անակնկալ է լինում, իսկ Զինված ուժերում պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։

«Մենք չենք կարող ամեն օր մեր բոլոր դիրքերում բավարար քանակությամբ զինվորներ ունենալ, որովհետև պաշտպանության հատվածներն այնքան մեծ են, որ պաշտպանության համար (այստեղ նկատեք՝ ոչ պահպանության համար) ամեն օր բավարար քանակի զինվորներ ունենալ։ Ի վերջո, այդ զինվորները պետք է հանգստանան, մարտական պատրաստությամբ զբաղվեն և այլն։ Բայց ապրիլյան քառօրյայում մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց և թշնամին ընկրկեց՝ բառի բուն իմաստով»։



Նման նյութեր