Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում
Advertisement 1000 x 90

Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում

Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում Է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին Է:

Այդ մասին հաղորդել Է երկրի զբոսաշրջության նախարարությունը:

Անալիզ են վերցրել 250 հոգուց, բուն թեստի արժեքը կազմում Է մեկ շեքելից ոչ ավելի: Թեստ անցնելու համար պահանջվում Է մարդու թքի նմուշը:

Աղային լուծույթով բերանը ողողելուց հետո այն փորձանոթում անալիզի Է ենթարկվում սարքի օգնությամբ, որը լույս Է արձակում: Այս սարքը կարող Է պարզել նաեւ ուրիշ վիրուսները: Բացի այդ, Իսրայելի բժշկությունը ներկայացրել Է 30-40 վայրկյանի ընթացքում COVID-19-ի հայտնաբերման տեխնոլոգիան: Ինչպես նաեւ հավելված, որը թույլ Է տալիս 20 րոպեի ընթացքում պատասխանը տանն ստանալ՝ չունենալով հատուկ սարքավորում:

«Առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին հայտամրցույթ կհայտարարի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը COVID-19 հայտնաբերման լաբորատորիաներով սարքավորելու համար,-ասում Է Վլադիմիր Շկլյարը՝ ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրենը:-Եվ դա նշանակում Է, որ իսրայելցի գիտնականների նորագույն մշակումները կարող են թույլ տալ՝ շուտով վերադառնալ առաջվա կյանքին, կրկին ճանապարհորդել եւ չվախենալ անվտանգության ու առողջության համար»:



Նման նյութեր