Հայտնի է՝ Կառավարության ՍԴ դատավորի նոր թեկնածուն. բացառիկ. armlur.am
Advertisement 1000 x 90

Հայտնի է՝ Կառավարության ՍԴ դատավորի նոր թեկնածուն. բացառիկ. armlur.am

ArmLur.am-ի օրաթերթի տեղեկություններով, Կառավարությունն արդեն որոշել է, թե Վահրամ Ավետիսյանի փոխարեն ում թեկնածությունն է առաջարկելու որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Մենք տեղեկացանք, որ երկար քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել Էդգար Շաթիրյանի վրա, որը կարճ ժամանակ եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, սակայն հետո հրաժարական էր տվել այդ պաշտոնից: Ավելին, մենք տեղեկացանք, որ թեկնածուի հետ անբգամ հանդիպման օր է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ  եւ օգոստոսի 22-ին նա հանդիպում կունենա իշխանական կուսակցության անդամների հետ, որից հետո թերեւս նրան արդեն պաշտոնապես կառաջադրեն որպես ՍԴ անդամի թեկնածու:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Էդգար Շաթիրյանին, որը նշեց, թե այս պահին հանդիպման մասին որեւէ տեղեկություն այս պահին չունի: Նշենք, որ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանն ի սկզբանե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շատ պատգամավորների սրտով չի եղել եւ նրա դեմ լոբբինգ էր իրականացվում, սակայն նկատենք, որ Շաթիրյանի թեկնածության հանդեպ արդեն իսկ դրական տրամադրվածություն է առկա:

Հավելենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքում ասվում է.

Հոդված 4. Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները

«Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական եւ բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»:

Այստեղ նկատենք, որ երեկ Էդգար Շաթիրյանի ծննդյան օրն էր եւ նա դարձավ 40 տարեկան:

Սոնա Գրիգորյան

armlur.am



Նման նյութեր