Հայաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ օգոստոսի 19-ի առավոտյան երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 42 056 մարդ։ Մահացել է 833 պացիենտ։ Հայաստանն այսօրվա դրությամբ միլիոն բնակչությանը բաժին ընկնեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում 13-րդ տեղում է (14 189) եւ 22-րդ տեղում միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով (281)։
Միլիոն բնակչությանը բաժին ընկնեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում նախկինի պես Կատարն է (41 193, ընդամենը 115 661 հիվանդացած)։ Իսկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով առաջին տեղում Սան Մարինոն է (1237)։
Հիշեցնենք, որ Հայաստանում 5748 պացիենտ ներկայումս բուժում է ստանում։ Ապաքինվել է 35 226 մարդ (244-ը՝ վերջին մեկ օրում)։
Ակտիվ դեպքերի թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է (հիմա 2 469 540 պացիենտներ հիվանդանոցներում են)։ նահանգներն առաջատար է նաեւ վարակման դեպքերի բացարձակ թվով (5 656 204)։ Ըստ վերջին ցուցանիշի՝ Հայաստանն աշխարհում 54-րդ տեղում է։