
Կորոնավիրուսային իրավիճակը համեմատելով նախորդ 2-3 շաբաթների հետ՝ կարող ենք ասել, որ ունենք կայունացում, կառավարության նիստին այսօր ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, ադ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ, որ շատ դժվար է լինելու օրական արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը», – ասաց նախարարը։
Նա նշեց՝ կտրուկ անկումներ դժվար թե հնարավոր լինի արձանագրել։
«Նման կառավարելի վիճակը պահպանելու համար գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանվեն», – ասաց Թորոսյանը։