Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է՝ թունավորման կասկածանքով
Advertisement 1000 x 90

Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է՝ թունավորման կասկածանքով

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունք է տարվել թունավորման ախտանշաններով, հայտնել է նրա մամուլի քարտուղարը։

Ինքնաթիռը, որում եղել է քաղաքական գործիչը, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Մամուլի քարտուղարը կասկած է հայտնել, որ դա, հնարավոր է՝ միտումնավոր թունավորում է։

«Մենք ենթադրում ենք, որ նրան կարող էին հատուկ թունավորել թեյի մեջ լցրած ինչ-որ բանով։ Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան։ Բժիշկներն ասում են, որ թույնն ավելի արագ է ներծծվել տաք հեղուկի օգնությամբ»։

Թեյը Նավալնին խմել է օդանավակայանում, թռիչքից առաջ։

Նավալնին վատ է զգացել, ապա գիտակցությունը կորցրել է ինքնաթիռն օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նրա վիճակը ծանր է գնահատում։

Նավալնու մամուլի քարտուղարը սոցցանցում գրել է․ «Մեր պահանջով՝ ոստիկանություն է կանչվել հիվանդանոց»։

Բժիշկներն առայժմ նախնական ախտորոշում չեն տվել։

Փոխանցում է BBC-ն։

ilur.am



Նման նյութեր