102 տարեկանում կյանքից հեռացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնը
Advertisement 1000 x 90

102 տարեկանում կյանքից հեռացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնը

Կյանքի 102-րդ տարում մահացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ, աշխարհահռչակ մետալուրգ, ճարտարագետ, գյուտարար Բորիս Պատոնը:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Նա քաջ հայտնի էր նաև Հայաստանում: Ցավակցում ենք հարազատներին և մտերիմներին»,- նշել է Սեյրանյանը:

Բորիս Պատոնը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին, Կիևում: Մետալուրգիայի և մետաղների տեխնոլոգիաների մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը 1962 թվականից եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Վերջին ժամանակներում նա եղել է Գիտությունների ակադեմիայի ամենահին (միաժամանակ տարիքով և պաշտոնավարման ժամկետով) նախագահն աշխարհում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ամենատարեց անդամը (ինչպես տարիքով, այնպես էլ կարգավիճակում գտնվելու տեւողությամբ):



Նման նյութեր