Վալենտինա Լեգկոստուպովայի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։ Հանգուցյալ երգչուհու դուտսրը՝ Անետա Բրիլը, հայտնել է, որ Յուրի Ֆիրսովը միջոցառման կազմակերպմանը մասնակցություն չի ունեցել։ Ի դեպ, երգչուհու ամուսինը հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել կնոջ հարազատների հետ։
Հավանական է, որ պատճառն այն է, որ ի սկզբանե մտերիմները դեմ էին Վալենտինա Լեգլոստուպովայի ու Յուրի Ֆիրսովի հարաբերություններին։ Ոչ դուստրը, ոչ որդին, ոչ մայրը ներկա չեն եղել երգչուհու թե հարսանիքին, թե հայտնի պսակադրությանը։
Տեղեկություններ կան, որ Վալենտինա Լեգկոստուպովայի հուղարկավորությունը կարող է փակ ռեժիմով անցնել, ինչը նշանակում է, որ երկրպագուները չեն կարողանա նրան հրաժեշտ տալ։
Ավելի մանրամասն՝ news.am