Բիլի Այլիշը քննադատել է Թրամփին
Advertisement 1000 x 90

Բիլի Այլիշը քննադատել է Թրամփին

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին՝ կատարելով իր նոր երգը՝ «Իմ ապագան»։ Հեռարձակումն իրականացվում է կուսակցության ազգային համագումարի կայքում, որը տեղի է ունենում Վիսկոնսկին նահանգի Միլուոկի քաղաքում։

Ելույթի ընթացքում Բիլի Այլիշն ամերիկացիներին կոչ է արել «այնպես քվեարկել, ասես իրենց կյանքերն ու աշխարհի ճակատագիրը կախված է դրանից»։

Երգչուհին ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է «երկրն ու ամենը, ինչ մեզ համար միեւնույն չէ, ոչնչացնելու համար»՝ նշելով, որ ԱՄՆ-ին հարկավոր են առաջնորդներ, որոնք լուծում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու կորոնավիրուսը, ոչ թե ժխտում են դրանց առկայությունը։ Առաջնորդները պետք է պայքարեն համակարգային ռասիզմի ու անհավասարության դեմ, հավելել է արտիստը։

news.am